Սրտի հիվանդություններով տառապողների սեղանից չպետք է պակասեն բողկը, սխտորը, սոխը, մասուրի եւ ալոճի թուրմերը
Արյան նորմալ շրջանառությունն ապահովող գործունեության անկարողությունն առաջացնում է սրտային անբավարարություն: Այն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների եւ այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում են սրտի աշխատանքը:
Բնաբույժները խորհուրդ են տալիս հետեւել մի քանի պարզ մեթոդների.
Կարդացեք նաև
- Կանեփի սերմերր բովել, 1 ճաշի գդալ կանեփի բոված սերմերի վրա լցնել 1 բաժակ տաք կաթ։ 3 ժամ թողնել թրմվի եւ խմել օրվա ընթացքում։
- Ալոճի պտուղների թուրմը խմել թեյի փոխարեն։
- 10 գրամ ալոճի թարմ կամ չորացրած ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ խմել օրական 3 անգամ, կեսական բաժակ։
- 2 ճաշի գդալ չոր կամ թա րմ անանուխի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի եւ խմել օրվա ընթացքում։
- 2 թեյի գդալ սամիթի սերմերի վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թողնել՝ թրմվի։ Խմել օրական 3 անգամ, կեսական բաժակ։
- Օրական 3 անգամ խմել կ եսական բաժակ գազարի հյութ։
Ուշադրությո՛ւն. սրտի հիվանդություններով տառապողների սեղանից չպետք է պակասեն բողկը, սխտորը, սոխը, մասուրի եւ ալոճի թուրմերը։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.09.2016թ.