Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ է տրվում 20-25 օր խմել մոշի թարմ հյութ

Սեպտեմբեր 24,2016 13:08

Մոշը օգտակարությամբ աչքի ընկնող հատապտուղ է: Այն իր մեջ պարունակում է 84 տոկոս ջուր, 3-3.5 տոկոս գլյուկոզա, նույնքան ֆրուկտոզա, փոքր քանակությամբ սախարոզա, օրգանական թթուներ, A, C, B վիտամիններ, մակրո եւ միկրոտարրեր:

Հասուն պտուղների հյութը փորը թուլացնող հատկություն ունի, չհասունացածների հյութը` պնդացնող:

Առավոտյան քաղցած վիճակում 20-25 օր շարունակ 0.5-1 բաժակ մոշի թարմ հյութ խմելու դեպքում բարձրանում է արյան ճնշումը, նորմալանում սրտի աշխատանքը:

Մոշի թարմ հյութը նշանակվում է նաեւ սակավարյունության, շնչառական հիվանդությունների, շաքարախտի, տրախեիտի, բրոնխիտի, ֆարինգիտի, կոլիտի, գինեկոլոգիական հիվանդությունների, երիկամների, միզատար ուղիների հիվանդության, սիրտանոթային հիվանդությունների դեպքում:

Հյութն օգտագործում են 0.5-1 բաժակ՝ 1 ճաշի գդալ մեղրի հետ, օրը 3 անգամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Նշված մոտ 200 գրամ հյութը ստանալու համար անհրաժեշտ կլինի առնվազն 1 կգ մոշ… Օրն 3 անգամ, 25 օր շարունակ… այսինքն 75 կգ մոշ… Հետաքրքիր է, մոշն Երևանում ի՞նչ արժե…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930