Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դեմքերը կփոխե՞ն իրավիճակը. «Ազգ»

Սեպտեմբեր 24,2016 12:42

Մինչեւ շաբաթավերջ, ինչպես օրենքն է պահանջում, ամբողջությամբ կազմված կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունըՙ կառուցվածքային բոլոր փոփոխություններով հանդերձ, որից հետո միայն կարելի կլինի ըստ էության կարծիք կազմել նրաՙ այսպես կոչված տեսակարար կշռի մասին: Մինչեւ հոկտեմբերի 2-րդ կես, այսինքն 20 օր հետո, ինչպես օրենքն է պահանջում, պատրաստ կլինի նաեւ նոր կառավարության ծրագիրըՙ Ազգային ժողովին ի գիտություն ներկայացվելու համար: Եվ այնուհետեւ միայն կարելի կլինի ըստ էության կարծիք հայտնել նոր կառավարության ստանձնելիք առաքելության մասին:

Սակայն մինչ այդ, քաղաքացիներս իրավունք ունենք, գոնե տպավորությունների մակարդակով, կարծիք ու տեսակետ հայտնելու, սխալվելու իրավունքն էլ միշտ վերապահելով մեզ: Առաջին տպավորությամբ, խոսելով կառավարության նոր, ավելի շուտՙ թարմացված կազմի մասին, ուշագրավ է նրա միջին տարիքի երիտասարդացումը, «կոշտացման» բավական երկար ժամանակ զբաղեցրած որոշ նախորդների հեռացմամբ, ինչը դրական է ըստ ամենայնի: «Բաց ուղեղ», համապատասխան կրթություն եւ որոշակի փորձ ունեցող մեր կադրերի քանակը, հանրապետությունում թե դրսում, այժմ արդեն բավական լուրջ թիվ է կազմումՙ հրապարակը վավերական կամ անվավեր «ֆիդայիների» տնօրինությունից ազատելու համար, պայմանով որ նույնՙ թարմացման մոտեցումը հանդես բերվի նախարարների տեղակալների ընտրության հարցում նաեւ:

Հակոբ Ավետիքյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930