Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s-ը Թուրքիայի վարկային վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

Սեպտեմբեր 24,2016 12:18

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը Baa3-ից իջեցրել է «աղբային»՝ «Ba1» մակարդակի՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Վարկանիշի իջեցման համար գործակալությունը նշել է երկու պատճառ: Առաջին, ռիսկերի բարձրացումը՝ կապված արտաքին վարկերի ավելացման անհրաժեշտության հետ, երկրորդ, տնտեսական աճի և ինստիտուտների կայունության նվազող ցուցանիշները:

Թուրքիայի վարկանիշի վերանայման մասին գործակալությունը հայտարարել էր դեռ 2016թ. հուլիսին՝ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930