Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 100 կգ դեղորայք և 4000 տարբեր տեսակի հաբ. ՊԵԿ-ը կանխել է ապօրինի ճանապարհով դեղորայքի տեղափոխման մի շարք դեպքեր  

Սեպտեմբեր 24,2016 12:04

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք:

Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում` Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների սրահներում ու բեռնախցիկներում հատուկ հարմարեցված թաքստոցներից և տարբեր երկրներից ՀՀ ուղարկված փոստային ծանրոցներից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930