Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստավարժների թիմ, բայց ոչ «ազգային համաձայնության կառավարություն». «Ազգ»

Սեպտեմբեր 24,2016 11:55

Նոր կառավարությունը «ազգային համաձայնության կառավարություն» համարել չի կարելի: Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ ստեղծելու է ոչ թե «ազգային համաձայնության», այլ «արմատական բարեփոխումների» կամ «փոփոխությունների» կառավարություն: Այլապես, դարձյալ անհասկանալի է մնում, թե ի՞նչ նկատի ուներ նախագահը «ազգային համաձայնության կառավարություն» ասելով, եթե նոր ձեւավորվող կառավարությունը կազմված չէ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Նման կառավարությունները սովորաբար կազմվում են այդ ձեւով, ինչը եղել է նաեւ գործող նախագահի օրոք: Միաժամանակ, «ազգային համաձայնության» կամ կոալիցիոն կառավարությունները ամենակաշկանդված եւ անաարդյունավետն են լինում, եւ լավ է, որ նոր կազմվող կառավարությունն այդպիսին չէ:

Ինչ մնում է նոր վարչապետին, ապա այն, որ նա գնալու է ոչ միայն անձերի փոփոխության ճանապարհով, պարզ դարձավ կառավարության երեկվա նիստից, որտեղ որոշում ընդունվեց Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել կառավարության կառուցվածքային փոփոխություններըՙ իրականացվելիք ծրագրերին համապատասխան:

Արա Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930