Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վտանգ կա». Անդրեյ Պիոնտկովսկի. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2016 11:44

«Հակամարտության ներկայիս իրավիճակի պայմաններում պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին, քանի որ այն կարգավորված չէ, իսկ կողմերը զինված են և պատրաստ օգտագործելու ողջ զինանոցը»,- ասել է է ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը։

Ըստ նրա՝ կա նման վտանգ։ «Հենց այդ պատճառով են միջնորդները փորձում պահել բանակցությունների, նախագահական հանդիպումների հաճախականությունը, որպեսզի հակամարտող կողմերի շփումների թելը չկտրվի։ Բայց, ինչպես ասացի, հակամարտությունը շատ բարդ է, շատ են հավելյալ գործոնները, որոնք բարձրացնում են դրա բռնկման ռիսկերը։ Ինչպես տեսանք ապրիլ ամսին, երբ ոչ մեկը չէր սպասում, այն բռնկվեց, երբեք չենք կարող բացառել այդ  վտանգը։ Բայց ես նաև նշեցի, որ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական հարթություններում Մոսկվան որևէ կողմի առավելություն թույլ չի տալու։ Ուստի այս պահին միակ ելքը բանակցություններում Մոսկվայի ազդեցությունը թուլացնելն է»,- համոզմունք է  հայտնել ռուս ընդդիմադիր գործիչը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930