Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ հայ մտավորականները միջնորդագրով դիմել են Հայաստանի իշխանություններին

Սեպտեմբեր 24,2016 11:33

Հայաստանում և սփյուռքում ապրող մի շարք մտավորականներ ստորագրահավաք են կազմակերպել change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում:

«Մարդու իրավունքների և քաղաքացիական ոլորտում բռնությունների աճի հետևանքով տարիներ շարունակվող բողոքի ցույցերից և 2016թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած խռովություններից հետո մենք ոչ ենք ասում կոռուպցիային, մենիշխանությանը, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանություններին, կուսակցություններին կառչած քաղաքական գործիչներին, անհավասար իրավունքներին, ազգային բնակչության կրճատմանը, կեղծված ընտրություններին, որոնցից յուրաքանչյուրը հանգեցնում է շարունակական անհնազանդությունների»,- ասվում է միջնորդագրի տեքստում:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում իշխանություններին երկրում պայմաններ ստեղծել «մարդկանց հավասարության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, ազնիվ և թափանցիկ ընտրությունների, օրենքի նկատմամբ հարգանքի, ազնիվ աշխատավարձերի, իշխանության տարանջատման, մամուլի ազատության, ժողովրդավարական փոփոխությունների» համար:

Միջնորդագրի նախձեռնողների թվում են աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանը, դերասան Վահե Բերբերյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Քրիս Բոհջալյանը, երաժիշտ Սեբուհ Սիմոնյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, լրագրող Վիգեն Չեթերյանը և այլք:
Միջնորդագիրը բաց է և դրա տակ կարող են ստորագրել բոլորը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930