Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել:
Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: Դատախազությունում կադրային փոփոխությունները կմեկնարկեն կառավարության ձեւավորումից հետո: Այժմ այդտեղ թափուր է Արթուր Դավթյանի նախկին` դատախազի տեղակալի հաստիքը, որտեղ նշանակում պետք է անի նախագահը: Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Կոստանյանին, արդեն հայտնի է, որ նա գնալու է Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն թե որքանով կհաջողի այդ պաշտոնում, դեռ հարց է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում