Տրանսպորտի եւ կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլեւ՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է:
«Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին: Որոշ տեղեկությունների համաձայն, փոխադարձաբար իշխանություններն էլ շատ վատ են ընդունել Գագիկ Բեգլարյանի այդ քայլը: Իշխանական կուլիսներում խոսվում է անգամ, որ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարի ժամանակ նա չի վերընտրվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում