Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Շավարշ Քոչարյանն այցելել նախագահական. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 24,2016 11:07

Երեկ նկատել են, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու:

Ուստի, ուշագրավ էր, թե նրա տեղակալն ինչու էր ժամանել Բաղրամյան 26: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից փորձեցինք պարզել, թե Շավարշ Քոչարյանի՝ նախագահական այցելելու առիթը եւ նպատակը ինչն է եղել: «ԱԳ փոխնախարարները պարբերաբար այցելում են ոչ միայն նախագահի նստավայր, այլեւ կառավարություն, այլ գերատեսչություններ. դա մեր աշխատանքի հետ է կապված»,- պատասխանեց Բալայանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930