Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի կառավարության երկու առաջնահերթ քայլերը. «168 ժամ»

Սեպտեմբեր 24,2016 10:48

«Այսօր 2 կարևոր հարց կա, որոնց, եթե որևէ կառավարություն պատասխան չտվեց, նա չի կարող առաջընթաց ապահովել։ Առաջինը՝ Իրանի հետ կապված հարցն է, թե որքանո՞վ ենք մենք ազատ Իրանի հետ հարաբերություններում, մյուսը՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա եվրոասոցիացման մասին շրջանակային համաձայնագիրը, պատրա՞ստ ենք ստորագրելու, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ դրանք հիմնական երկու արտաքին գործոններն են, որոնք պետք է այլընտրանք ապահովեն մեր տնտեսության զարգացման համար և ցույց կտան, թե որքանով մենք ի վիճակի ենք տնտեսական քաղաքականություն իրականացնել»,- հայտարարել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով կառավարության կազմի փոփոխությունների  ու, իր կարծիքով՝ նոր կառավարության առաջնահերթ քայլերի մասին։

Անդրադառնալով տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության նորանշանակ նախարարների անելիքներին՝ Ա.Եղիազարյանը նշեց, որ տրանսպորտն անմիջականորեն վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, այսինքն, թե մենք որքանով ի վիճակ կլինենք արագ լուծել «Հյուսիս-Հարավ» մայրուղու և երկաթուղու հարցերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930