Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը կարող է բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում սկսել. «ՀԺ»

Սեպտեմբեր 24,2016 10:18

«Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։

Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930