Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել:
Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, եւ սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու է ՊՆ եւ ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում