ՀԱՕԿ-ի պաշտոնական գործընկեր Ucom ընկերությունն այսօր Ռիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, որին նույնպես համայն հայությունը ընդունում է որպես ոսկե մեդալակիր, պարգեւատրեց իրենց ծննդավայրերում բնակարանով, իսկ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին՝ 7-ական միլիոն դրամով:
Ucom-ը օլիմպիական մեդալակիրներին նաեւ վերջին արտադրության Iphon հեռախոսներ եւ ամսական շուրջ 40 հազար դրամ արժողությամբ Ucom-ի երկու գերժամանակակից փաթեթներից ցմահ օգտվելու իրավունք նվիրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ