Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Թորոս Թորոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Սեպտեմբեր 23,2016 22:11

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սեպտեմբերի 23-ին քննում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թորոս Թորոսյանի կալանքի երկարացման միջնորդությունը:

Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստին ոչ թե ներկայացել էր ոչ թե քննչական խմբի ղեկավարը, որը կազմել էր միջնորդությունը, այլ քննչական խմբի անդամներից մեկը՝ լիազորագրի հիման վրա. «Ես, գտնելով, որ նա նման իրավասություն չունի, լիազորագիր տալու, ընդդիմացա այդ թեմայով, որ մասնակցի: Սակայն, դատարանը որոշեց, որ ոչ՝ տվյալ քննիչը իրավասու է մասնակցել: Այդ հիմքով դատարանին ներկայացրել եմ ինքնաբացարկի միջնորդություն, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը»:

Լիպարիտ Սիմոնյանը ասաց, որ քննիչը չկարողացավ հիմնավորել, որ առկա է հիմնավոր կասկած, որ առկա է հիմք, որ ազատության մեջ մնալու պարագայում Թորոս Թորոսյանը կարող է խուսափել կամ թաքնվել. «Երբ որ ես պահանջեցի դատարան ներկայացնել իմ պաշտպանյալի մեղքը բացառող հանգամանքները, այսինքն՝ արդարացնող հիմքերը, նշեց, որ թեեւ կարող են գործի մեջ լինել այդպիսիք, սակայն ինքը հրաժարվում է դրանք ներկայացնել: Բոլոր դեպքերում՝ գտնելով, որ առկա չէ ո՛չ հիմնավոր կասկած, ո՛չ էլ այն հիմքերը, որ կխուսափի եւ կթաքնվի քննությունից, առարկեցի միջնորդության դեմ, սակայն դատարանը բավարարեց»:

Թորոս Թորոսյանը եւս մասնակցում էր դատական նիստին, եւ միացել է իր պաշտպանի դիրքորոշմանը: Լիպարիտ Սիմոնյանը մեզ հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930