Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, այսօր երկու ամսով երկարաձգվեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը միջնորդել էր երկարաձգել Ավետիսյանի կալանքի ժամկետը` հիմնավորելով, որ դեռ մի շարք քննչական գործողություններ պետք է կատարվեն: Դատարանն այսօր բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ