Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանն ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին

Սեպտեմբեր 23,2016 20:30

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և  ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:

Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքայի զարգացման  հետ կապված մի շարք ծրագրեր:

«Շատ լավ ժամանակ ենք հանդիպել, շատ ուրախ եմ, որ ռազմավարությունը ընդունվեց և հիմա ռազմավարությունից բխող բոլոր բարեփոխումների գործընթացը սկսելու ճիշտ ժամանակն է»,- նշել է Ռոբերտ Կիրիենկոն:

Դավիթ Լոքյանն իր հերթին նշել է, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ են սպասվում և պետք է հասցնել կարճ ժամանակահատվածում իրականացնել դրանք:

«Մենք ծրագրավորել ենք նախարարության գործունեությունը: Այն խնդիրները, որ ուղղակիորեն կախված են մեր գործունեությունից, ներառվելու են 2017 թվականի կառավարության գերակա ուղղությունների մեջ»,-  ասել է նախարարը: Խոսելով ընթացիկ ծրագրերից` նա նշել է, որ ՏԿԶ նախարարությունը պատրաստվում է  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մտնել մի գործընթացի մեջ, որով մասնակից կդառնա  Հայաստանի բոլոր համայնքների հնգամյա ռազմավարության կազմմանը: Հատուկ մեթոդական ուղեցույցներով այնպիսի ուղղություններ կտրվեն այդ աշխատանքին, որ ապագայում այն դառնա ռազմավարության ստրուկտուրալ մաս:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածքային զարգացման բարեփոխումների գործողությունների ծրագրին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ՝ յուրաքանչյուր մարզի համար տարածքային զարգացման ռազմավարության մշակումը, խորհրդակցությունների անցկացումը, ռազմավարության ընդունումը: Կողմերն ընդգծել են նաև աշխատանքների մեթոդաբանության վերանայման անհրաժեշտությունը: Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել տարածքային զարգացման ֆինանսավորման մեխանիզմում նոր միջազգային դրամաշնորհներ ներգրավելու և տարածքային զարգացմանն ուղղված ֆինանսավորման հիմնահարցերին: Կարևորվել է  կենտրոնական տարածքային և տեղական մակարդակով տարածքային զարգացման ցուցանիշների համակարգային փոխկապակցումը:

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930