2016թ-ի սեպտեմբերի 23-ին համացանցում տարածված «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերտառությամբ հրապարակմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող խմբի կողմից հերթական փորձն է կատարվել ապակողմնորոշել հանրությանը՝ այդ նպատակով հրապարակելով տեղեկություններ անգամ նախորդ տարիների հաշվետվություններից, որոնց ի դեպ պատշաճ կերպով տրվել էին գրավոր հերքումներ:
Առնվազն տարօրինակ են վերջին տարիներին քրեակատարողական ծառայության կողմից իրականացված թափանցիկ և խնայողական քաղաքականությունը կասկածի տակ դնելու դիտարկումները, ինչի ապացույցն են թե՛ գնումների գործընթացի թափանցիկությունը, և թե՛ դրանց արդյունքում արձանագրված աննախադեպ խնայողությունները:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ