Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը քննեց Վարուժան Ավետիսյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Սեպտեմբեր 23,2016 19:15

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննեց քննիչի ներկայացրած միջնորդությունը «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Դատարանը դեռ խորհրդակցական սենյակում է, որոշման հրապարակումը նախատեսված է այսօր:

Վարուժան Ավետիսյանի պաշտպան՝ փաստաբան Արա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննիչն իր միջնորդությունը պատճառաբանել է բազմաթիվ քննչական գործողություններ եւ առերեսումներ կատարելու անհրաժեշտությամբ. «Շաբլոնային արտահայտություն, որը բերվում է  բոլոր գործերով ու առանց հիմնավորման»:

Ըստ նրա, այս գործով բերվել են վեց անձանց ցուցմունքներ, դրանցից երեքը տուժողների ցուցմունքներն են,  որոնք ներկայացվել են որպես պատանդ բուժաշխատողներ, Վալերի Օսիպյանի եւ այլ անձանց: Ըստ փաստաբանի, նրանցից որեւէ մեկի հետ Ավետիսյանի մասնակցությամբ առերեսում մինչեւ հիմա չի արվել:

Ըստ պարոն Զաքարյանի, քննիչը վերացական մտավախություններ է բերում Վարուժանին անազատության մեջ պահելու համար, օրինակ, որ Վարուժանը կարող է խոչընդոտել նախաքննությանը՝ ազդելով գործով ներգրավված վկաների կամ տուժողների ցուցմունքների վրա. «Բայց չի պարզաբանել, թե օրինակ Վարուժան Ավետիսյանը ճանաչո՞ւմ է այդ անձանց, որ դեռ ազատության մեջ գտնվելու դեպքում էլ կարող է ազդել նրանց ցուցմունքների վրա, թե՝ ոչ»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930