Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ես սուլում, էշ»,- ոստիկանին վիրավորելու համար ոստիկանությունը շարունակում է պահանջել վարչական տույժի ենթարկել լրագրողին

Սեպտեմբեր 23,2016 19:00

Այսօր  Վարչական դատարանում Ոստիկանությունն ընդդեմ լրագրող Գայանե Առուստամյանի դատական նիստը տեղի չունեցավ, այն հետաձգվեց ոստիկանության ներկայացուցչի ոչ լիարժեք փաստաթղթերի պատճառով:

Պարզվեց, որ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա  Մելիքյանի լիազորությունները հավաստող փաստաթղթի ժամկետը լրացրել է, և դատարանը հետաձգեց դատական նիստը՝ նրան հնարավորություն տալով նոր լիազորագիր ներկայացնելու: Դատական հաջորդ նիստը նշանակվեց վաղը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Գայանե Առուստամյանին: Վերջինիս պաշտպանական կողմն էլ  հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Ոստիկանության՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության գործողությունները:

Հիշեցնենք նաեւ, որ 2015 թվականի մայիսի յոթին Գայանե Առուստամյանը օպերային հարող հատվածում փողոցը հատելիս ոստիկանի սուլոցին ի պատասխան ասել է՝ ինչու ես սուլում էշ: Ոստիկանին վիրավորելու համար ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել դատարան:

Առուստամյանի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանից դեռ չի ցանկանում գնահատել ոստիկանության ներկայացրած ապացույցների մասին, ասաց՝ այդ մասին իրենց գնահատականները կներկայացնի պաշտպանական ճառում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930