Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սևանի քաղաքապետը հարցաքննության է հրավիրվել որպես վկա

Սեպտեմբեր 23,2016 17:23

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ 2016 թվականի հուլիսի վերջերին Սևան համայնքի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Սևանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով ծանուցագիր է ուղարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին և հրավիրվել որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, և քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին։

Սեպտեմբերի 23-ին Ռ.Ղուկասյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին. նա եկել է փաստաբանի հետ և պարտավորվել ավելի ուշ ներկայանալ քննչական գործողության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930