Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ստեղծվել է համացանցի «բազմոցային» լսարան». Վասիլի Գատով

Սեպտեմբեր 23,2016 16:55

 

«Ժամանակակից աշխարհում ԶԼՄ-ները ստեղծել են «ստի բաշխման ցանց»,-ասում է ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դասախոս,  «Հաղորդակցության Անենբերգ կենտրոն»-ի ներկայացուցիչ Վասիլի Գատովը: Նա Երեւանում է` մասնակցելու «Թվապատում 2016»-ին:

Այսօր Մատենադարանում նա հայ եւ արտասահմանցի լրագրողներին ներկայացրեց «Ապագայի մեդիա» խորագրով զեկույցը, պատմեց, թե ինչ փոփոխություններ է կրել լրագրողի առաքելությունն ու աշխատանքը: «Տեղեկատվություն ստանալու մասով ԶԼՄ-ներն առաջացնում են երազի խաթարման խնդիր: Մարդիկ երազում են լավ բաների մասին, բայց տեսնում են վատ բաներ: Օրինակ` Դոնալդ Թրամփն ասում է` «դարձնենք ԱՄՆ-ն ամենամեծ ու հզոր երկիրը, ԱՄՆ-ի տնտեսությունն ամենալավ վիճակում է», բայց յուրաքանչյուր բառ սուտ է»,-նկատեց Վասիլի Գատովը:

 Նրա դիտարկմամբ` լրատվամիջոցները ձգտում են չկորցնել կարեւորությունը հասարակության այն խմբերի համար, որոնց ծառայում են. «ԵԱՀԿ-ն ասում է, որ լրատվամիջոցները պետք է վերադարձնել ժողովրդին, որպեսզի դրանց արժեքը բարձրանա»:

 Գատովը հիշեց, որ տասնամյակներ առաջ աշխատում էին տպագրական մեքենաներով. այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, որ կլինեն Google-ի, Facebooke-ի պես տեղեկատվական հսկաներ. «Հեռուստատեսության «բազմոցային» լսարանի փոխարեն այսօր ստեղծվել է համացանցի «բազմոցային» լսարան: Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, որոնք պակաս կարեւոր են կամ պետք չեն, բայց Ձեր էկրանին հայտնվում են «պատահաբար», երբ ինչ-որ կոճակ եք սեղմում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930