Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:
Մասնավորապես, «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն