Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Սեպտեմբեր 23,2016 15:58

Սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ պետական կառույց և հասարակական կազմակերպություններ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ ընթացք կունենա: «Այս ձևաչափով աշխատանքն իսկապես արդյունավետ հարթակ կլինի մեր երկրի, մեր քաղաքացիների առջև սոցիալական ոլորտում ծառացած խնդիրներին լուծումներ տալու առումով»,- նշել է նախարարը:

Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամներին ներկայացվել է «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին խորհրդատվություն տրամադրող կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» հրամանի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի վերաբերյալ խորհրդի անդամներն ավելի վաղ ներկայացրել էին իրենց առաջարկությունները:

Օրակարգային հարցերի շրջանակներում հասարակական խորհրդի կողմից քննարկվել են նաև խորհրդի գործունեության երկամյա ծրագրի մշակման և աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ հարցերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել բոլոր առաջարկությունները և գործունեության երկամյա ծրագիրը ներկայացնել խորհրդի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930