Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Կոնգրեսում նշել են Հայաստանի անկախության 25֊ամյակը

Սեպտեմբեր 23,2016 15:28

Վաշինգտոն – Հայաստանի անկախության օրը Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ Կոնգրեսում պատվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները և ամերիկահայ համայնքը միասին տոնեցին Հայաստանի անկախության 25-ամյակը, և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր անկեղծ գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում իրենց նշանակալի ներդրման համար:

Կոնգրեսի Հայկական հարցերով երկկուսակցական հանձնաժողովը, ի դեմս խմբի համանախագահներ Ֆրենք Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդի (Հանրապետական, Իլինոյս), Ջեքի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) և փոխնախագահներ Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Դեյվիդ Թրոթի (Հանրապետական, Միչիգան) օգնում է ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցում է Հայաստանի ժողովրդավարությունը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփայերը, փոխնախագահներ Շիֆը և Թրոթը անձնապես շնորհավորեցին Հայաստանին անկախության 25-ամյակի կապակցությամբ և կենաց ասել Հայաստանի ապագայի համար: Ֆրենք Փալոնը ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների անունից հղված նամակ, որում  ողջունում են Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կանգնած է Հայաստանի խաղաղասեր և տոկուն ժողովրդի կողքին: Ողջունում ենք հետագա հնարավորությունները սերտորեն համագործակցելու Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները», – հայտարարեցին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն ու փոխնախագահները: «Մենք միանում ենք Կոնգրեսի մեր գործընկերներին, ինչպես նաև հայ ժողովրդի և ողջ Միացյալ Նահանգների ամերիկահայ համայնքին՝ տոնելու Հայաստանի անկախության 25-ամյակը: Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները և շարունակական նվիրվածությունը ամուր Միացյալ Նահանգներ-Հայաստան գործընկերությանը»:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսը (Հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսականներ Ջուդի Չուն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմ Կոստան (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ևս ելույթ ունեցան: Բացի այդ, դեսպան Հովհաննիսյանը կարևորեց սենատոր Ռոբերտ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) ներդրումները, ովքեր ևս ներկա էին:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր խոսքում ընդգծել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կարևոր աշխատանքը և Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առկա սերտ կապերը: Արդունին դիմեց ներկաներին՝ նշելով. «Մենք ամերիկացիներ ենք և մտահոգ ենք մեր հայրենիքի մասին: Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը կարևոր է Հայաստանի ժողովրդավարության և ապագայի համար, հատկապես, երբ Թուրքիան և Ադրբեջանը ճնշում են իրավունքները և ընդդեմ ամերիկյան արժեքներին հանդես գալիս: Մենք բոլորս միասին աշխատում ենք խթանելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և աջակցել Հայաստանին մինչ նա շարունակում է իր ուղին առաջիկա 25 տարիներին՝  դեպի ժողովրդավարական, բարեկեցիկ և անվտանգ ապագա»:

Ողջ օրը, ԱՄՆ կոնգրեսականներ և սենատորներ Հայաստանի անկախության օրվա առթիվ հանդես եկան հայտարարություններով, այդ թվում ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Սփայերը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսական Կոստան, կոնգրեսական Սքոթ Գերեթը (Հանրապետական, Նյու Ջերսի) և սենատոր Էդ Մարկին (Դեմոկրատ, Մասաչուսեթս)՝ անդրադառնալով Նախագահ Բարաք Օբամայի անձնական ողջույնին Նախագահ Սարգսյանին: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ վաղ տարիների խոստմանը, երբ հայերը 1920 թվականից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը»,-հայտարարել է Նախագահ Օբաման:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930