Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց բավարարել նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Արամ Հակոբյանի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով, դատարանը նաեւ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Հակոբյանին գրավի դիմաց բաց թողնելու մասին:
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ