Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանին հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր, կարծիքներ են փոխանակել դրանց հեռանկարների վերաբերյալ՝ շահագրգռվածություն ցուցաբերելով զարգացնել այդ հարաբերությունները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման շուրջ տիրող իրավիճակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ