Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհը՝ ադրբեջանական հենակետերի թիրախում

Սեպտեմբեր 23,2016 12:53

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի  մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս  ճանապարհի մի հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ, ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ  հատվածը պարբերաբար գնդակոծվում  է  ադրբեջանական զինուժի կողմից: 2015թ. նոյեմբերի 5-ին նշված տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար:

sahmanՆերկայումս  Ալավերդի-Վանաձոր  ավտոճանապարհին վերանորոգման աշխատանքներ են կատարվում, այն  սեպտեմբերի 14-ից փակ է երթեւեկի համար: Բագրատաշենից  դեպի Երեւան ուղեւորվող բեռնատարները մայրաքաղաք են հասնում Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ ճանապարհով:  Գործում է նաեւ  Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը: Սահմանագոտին շրջանցող այդ  ճանապարհին առկա սողանքի հետեւանքները վերացնելու համար վերջերս պետական բյուջեի ֆինանսավորմամբ աշխատանքներ կատարվեցին: Սակայն սահմանագոտին շրջանցող  ճանապարհի ոլորանները նեղ են  խոշոր բեռնատարների համար: Բացի այդ, շրջանցիկ ավտոճանապարհի ասֆալտի ծածկը  բարակ է,  40 տոննա բեռով մեծ բեռնատարները իրենց ծանրությամբ  շարքից հանում են  ճանապարհի ծածկը: Շրջանցիկ ճանապարհն ամբողջությամբ չի ապահովում երթեւեկի անվտանգությունը, այդ  ճանապարհի առանձին հատվածներ ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության գոտում են:

Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից, ազերի զինյալների տեսանելիությունից պաշտպանելու համար հարկավոր է ճանապարհի եզրին  քարաբեկորներից  պատ շարել կամ հողի, խճի կույտերից   թմբեր կառուցել: Հավելեմ, որ  1990-ական թվականներին նշված հատվածում թմբեր  էին կառուցված:  Պաշտպանիչ պատի կամ թմբերի կառուցումը  հարկ է անել  մառախլապատ օրերին, երբ  ճանապարհին աշխատողները տեսանելի չեն լինի ադրբեջանական հենակետերից:

Ադրբեջանցիները 2015թ. Ղազախի շրջանի Մազամ գյուղի  ավտոճանապարհը պաշտպանող քարե երկար  պատ են  կառուցել:  Իսկ  Հայաստան-Վրաստան միջպետական  ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս  հատվածը  ադրբեջանական զինուժի համար խոցելի է մնում՝ չնայած խնդրի մասին վաղուց է բարձրաձայնվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930