Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ են արդյոք մամուլում տեղ գտած այն լուրերը, որ դուք պատրաստվում եք հրաժարականի դիմում ներկայացնել եւ ստանձնել բնապահպանության նախարարի պաշտոնը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, որն այսօր ասուլիս էր հրավիրել իր գործունեության 7 ամիսներն ամփոփելու, չպատասխանեց:
Սակայն ավելի ուշ այլ լրագրողների ճշտող հարցերին, թե ճի՞շտ է, որ Կարեն Կարապետյանը չի ուզում նրա հետ աշխատել՝ կարողությունները գնահատելով ոչ բավարար կամ ճի՞շտ է արդյոք, որ Արծվիկ Մինասյանի եւ Կարեն Կարապետյանի հարաբերությունները սրված են եւ այդ պատճառով է հեռանում էկոնոմիկայի ոլորտից, արդյո՞ք բնապահպանության նախարարի պաշտոն ստանձնելը համապատասխանում է իրականությանը, Արծվիկ Մինասյանը ասաց, որ այդ մասին պետք է քննարկեն ՀՅԴ Գերագույն մարմնում, որից հետո նոր միայն որոշում կայացնեն: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ չկա ոչ մի լարված հարաբերություն, ընդհակառակը՝ ինքը ուրախ է, որ նոր վարչապետը իր մոտեցումները եւ տնտեսության վերաբերյալ իր տեսլականն ունի:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ