Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերում գործող գիշերային ակումբը տուգանվել է շուրջ 3 մլն դրամով

Սեպտեմբեր 23,2016 12:32
pek

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ:

ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում:

Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն ՀՀ դրամով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930