Լրահոս
Օրվա լրահոսը

Հետնամուտքով հեռացող լռակյաց նախարարները. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2016 12:17

Չնայած շրջանառվող լուրերին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նման կառավարության անդամներին հրահանգել է չհեռանալ հետնամուտքով եւ պատշաճ կերպով պատասխանել լրագրողների հարցերին, երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո մի շարք նախարարներ հեռացան հետնամուտքով՝ փորձելով զերծ մնալ լրագրողների եւ քաղաքացիների «գրոհներից»։ Չնայած նրանց «փախուստի» փորձերին՝ «Ժողովուրդ»-ը հետամուտ եղավ եւ անձամբ նրանցից ստացավ այս օրերին առավել հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, թեեւ նախընտրել էր կառավարությունից հեռանալ հետնամուտքով սակայն չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.

– Պարոն Լոքյան, տեղեկություններ կան, որ նորանշանակ վարչապետը կառավարության անդամներին եւս հրահանգել է դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, ինչո՞ւ եք հետնամուտքով դուրս գալիս։

– Չի եղել այդպիսի հրահանգ։ Սա մուտք չի՞: Պարզապես ինձ ավելի հարմար է ոտքով գնալու համար: Ազնվորեն, չի եղել նման հրահանգ:

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930