Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդեր» հրթիռային համակարգն օգտագործելու թույլտվություն ունե՞նք». «Իրատես»

Սեպտեմբեր 23,2016 12:10

Հայաստանի անկախությունը 25 տարեկան է։ Գերագույն խորհրդի պատգամավորները մինչ օրս ոգևորված պատմում են, թե նորանկախ Հայաստանի ապագային առնչվող ի՜նչ հույսեր են ունեցել։ Նրանցից է նաև ԳԽ պատգամավոր, ՀՀ ԶՈՒ-ի պահեստազորի գնդապետ Գեւորգ Բաղդասարյանը, ում հետ «Իրատեսը» զրուցեց պաշտպանության ոլորտի խնդիրներից։

– Պարոն Բաղդասարյան, պաշտպանությունը Հայաստանի ամենակայացած ոլորտներից է, սակայն Դուք որոշակի վերապահումներ ունեք այս առումով, ինչո՞ւ։

– Ես ուսադիրներ եմ կրում ու չեմ կարող բանակին վնասող երևույթներից խոսել, սակայն նկատառումներ, ամեն դեպքում, ունեմ։ Այն բանակը, որ ես 25 տարի առաջ էի պատկերացնում, ո՛չ թվաքանակով, ո՛չ զինվածությամբ չի ստացվել։ 1996 թվականին, երբ ծառայության անցա պաշտպանության նախարարությունում, Վազգեն Սարգսյանն ինձ վստահեց նախարարության վերստուգիչ-վերահսկիչ ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ստուգեցինք ու պարզեցինք, թե ինչքան մեծ են մեր կորուստները հրադադարից հետո։ Ներկայացրի փաստերը Վազգեն Սարգսյանին ու ասացի, որ մեր կառույցն ի զորու չէ ողջ պաշտպանության համակարգը հսկելու։ Մասնագետների գնահատականներով 2018-ին ՀՀ ԶՈՒ-ն պետք է ունենար 200– հազարանոց բանակ, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ցանկալի արդյունքի չհասնելու պատճառները շատ պարզ են՝ անարդարություն, արտագաղթ, ծնելության մակարդակի նվազում։ Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո լուծարեցին մեր կառույցը, ինչի իրավունքը չունեին, քանի որ այն ստեղծվել էր ոչ թե նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության որոշմամբ:

– Անկախության տոնի առթիվ անցկացված զորահանդեսը բոլորի հիացմունքին է արժանացել։ Ցուցադրված զինտեխնիկան Ձեզ հիմք տալի՞ս է եզրահանգելու, որ մեր բանակը կարող է ադրբեջանական զինուժին հետ շպրտել։

– Զինտեխնիկայի ցուցադրությունը տպավորիչ էր։ Ասում են՝ Ադրբեջանում էլ մեր զինուժի շքերթը մեծ իրարանցում է առաջացրել։ Բայց ուզում են մեկը հստակ հայտարարի՝ մենք «Իսկանդեր» հրթիռային համակարգն օգտագործելու թույլտվություն ունե՞նք, թե՞ ռուսները պետք է թույլ տան։ Երբ թուրքական ուղղաթիռը հատեց Հայաստանի օդային սահմանը, մեզ արգելվեց խոցել այն, բայց բավական էր ռուսական ինքնաթիռը հայտնվեր Թուրքիայի մատույցներում, անմիջապես ոչնչացրին։ Հետո ռուսները հաճույքով մտերմացան թուրքերի հետ, իսկ սա շա՜տ վատ բաների մասին է հուշում։ Այսինքն, սա խոսում է այն մասին, որ հայն ինքը պետք է ուժեղանա ու միայն իր վրա դնի հույսը։ Այսօրվա կառավարիչներն այնպես պետք է անեն, որ հայն իրեն ապահով զգա իր պետությունում։

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930