Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն