ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կայցելեն տարածաշրջան: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:
Սեպտեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կուլուարներում, առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումները շարունակելու համար:
«Հանդիպումների ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Վիեննայի (2016թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) վերջին գագաթնաժողովներում ընդունված որոշումների իրականացմանը: Մասնավորապես, մենք քննարկել են այն հետագա քայլերը, որոնք կարող էին մթնոլորտ ստեղծել՝ կարգավորման հանգեցնող էական բանակցությունների շարունակության համար: Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել որոշ առաջարկների շուրջ, որոնք կողմերը կարող են քննարկել: Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում՝ նրանց համար ընդունելի ժամկետներում: Առաջիկայում մենք պատրաստվում ենք այցելել տարածաշրջան»,- ասվում է հայտարարության տեքստում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ