Սեպտեմբերի 22-ին արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում ունեցավ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։
Հանդիպումը վարում էր ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն