Ֆուտբոլի Նիդերլանդների գավաթի խաղարկության «Այաքս»-«Վիլլեմ 2» հանդիպման ժամանակ, երբ տանտերերը հաղթում էին 2:0 հաշվով, կոպիտ խաղի համար մրցավարը դեղին քարտ ցույց տվեց հյուրերի ֆուտբոլիստ Անաուր Կալիին:
Սակայն տեսակրկնությունների համար պատասխանատու մրցավարը գլխավորին նշան տվեց, որ խախտումն անհամեմատ կոպիտ էր եւ խաղացողը ենթակա է հեռացման, ինչն էլ կատարվեց: Մնալով 10 հոգով՝ հյուրերն ի վերջո պարտվեցին 0:5 հաշվով:
Սա առաջին դեպքն է Եվրոպայում, երբ ֆուտբոլիստը պաշտոնական խաղում դաշտից հեռացվում է տեսակրկնության տեխնոլոգիաների կիրառման հետեւանքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ