Խանտի Մանսիյսկում քիչ առաջ ավարտվեց շախմատի 14, 16, 18 տարեկան պատանիների եւ աղջնակների աշխարհի առաջնության առաջին տուրը:
Երեք տարիքային խմբերում հանդես եկող Հայաստանի ինը շախմատիստներից յոթը՝ Մանուել Պետրոսյանը (նկարում), Արամ Հակոբյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Դավիթ Միրզոյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արփինե Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, հաղթանակ տոնեցին մեկնարկում: Քրիստինե Սմբատյանը ոչ-ոքի արեց եւ միայն Շանթ Սարգսյանը ձախողվեց առաջին տուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruches.ru-ի