«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է»,- սեպտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Հովհաննես Հովսեփյանի անունը որեւէ ներկրման եւ արտահանման, որեւէ ապրանքների անվան հետ չի կապվում. «Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի նախագահը որեւէ ապրանք չի ներկրում Հայաստան կամ արտահանում, չունի այստեղ շահեր, լոբբինգ անելու խնդիրներ եւ հնարավորություն է տալիս ազատ մրցակցել եւ ազատ մրցակցային դաշտ ապահովել»:
Նկատառմանը, թե Հովհաննես Հովսեփյանը միլիոնատեր է, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նեոբոլշեւիկյան մտածելակերպը մենք պետք է շպրտենք աղբարկղ: Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է ոչ բարեխիղճ եւ գողությամբ միլիոնատեր դառնալը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ