Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելիություն չունեն»

Սեպտեմբեր 22,2016 22:22

«Մենք՝ հանրապետականներս, վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք ե՛ւ թերությունների, ե՛ւ ձեռքբերումների համար»,- սեպտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ հանրապետականները անելու են հնարավոր ամեն ինչ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հաջողի եւ նրա կաբինետը ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որոնց համար իրենք նշանակվել են այդ պաշտոնին:

Հարցին, թե արդյոք ձեր իշխանությունը ընդունա՞կ է գողանալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ թո՛ղ քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել, մենք այստեղ դատավորներ չենք. «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելիություն չունեն: Մարդ կա մնում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ, բայց ոչ ոք դատավոր չէ, դատավորը վերեւում է, եւ մարդիկ էլ կարող են սխալվել, այնուհետեւ ուղղվել: Այստեղ ես դատախազի գործառույթ չեմ կարող վերցնել, ավելին՝ ինձ վրա դատավորի զգեստ չկա՝ ո՛չ արտաքին, ո՛չ ներքին: Իմ կոչը՝ ինձնից սկսած յուրաքանչյուրս մեր աչքի գերանը տեսնենք ու գնանք առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930