Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստենոկարդիայի դեմ՝ կիտրոն, հալվե եւ մեղր

Սեպտեմբեր 22,2016 22:29

Ստենոկարդիան կամ կրծքային հեղձուկը սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձեւն է, որը բնորոշվում է կրծքի շրջանի սեղմող, ճնշող ցավերի հանկարծակի նոպաներով, հետկրծոսկրային շրջանի ցավերով, որոնք երբեմն զգացվում են սրտի շրջանում:
Ստենոկարդիայի նոպաները կանխելու համար մասնագետները հիվանդին խորհուրդ են տալիս խուսափել ցավ առաջացնող ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (արագ քայլք, ծանրության բարձրացում եւ այլն), ինչպես նաեւ նյարդային լարվածությունից: Միաժամանակ խորհուրդ չի տրվում լիարժեք հանգիստը, թույլատրելի են որոշ ֆիզիկական ծանրաբեռնվածություններ:
Ըստ բուսաբույժների՝ կարելի է տնային պայմաններում ոչ դեղորայքային բուժում կազմակերպել՝ չմոռանալով նաեւ խորհրդակցել բժշկի հետ:
1. Վերցնել հավասար քանակությամբ չամիչ, ծիրանի չիր, սեւ սալորի չիր, ընկույզ, 1 հատ լիմոն, աղալ մսաղացով եւ ավելացնել 300 գրամ մեղր։ Ուտել ամեն առավոտ՝ սոված փորին, մեկական ճաշի գդալ։
2. Հավասար քանակությամբ սխտորը եւ մեղրը խառնել իրար եւ 7 օր դնել մութ ու սառը տեղ։ Օրական 1 անգամ խառնել։ Օգտագործել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ։
3. 2 ճաշի գդալ չորացրած արեւքուրիկի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր եւ 1 ժամ թողնել թրմվի, քամել։ Խմել օրական 3 անգամ՝ 50-ական միլիգրամ։
4. Եթե սրտի շրջանում ցավ եք զգում, ապա խորհուրդ է տրվում խմել կատվախոտի արմատների եւ ալոճի թուրմի խառնուրդ։
5. Վերցնել 1 մաս հազարատերեւուկ, նույնքան կատվախոտ, արեւքուրիկ, խառնել իրար եւ 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ սառը ջուր։ 4 ժամ թողնել թրմվի, որից հետո 5 րոպե եռացնել։ Եվս 2 ժամ թրմել ու քամել։ Խմել օրական 3 անգամ, ամեն անգամ 1/3 բաժակ։
meghr-limon-aloe limon6. 1 ճաշի գդալ ալոճի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, 10 րոպե եռացնել եւ 2 ժամ թողնել թրմվի։ Խմել օրական 3 անգամ՝ մեկական բաժակ։
7. 2 ճաշի գդալ առյուծագիի վրա լցնել կես լիտր եռացրած ջուր եւ 8 ժամ թողնել թրմվի (տաք տեղում)։ Խմել օրական 3 անգամ՝ ամեն անգամ 1/4 բաժակ։
8. 10 կիտրոնը եւ 10 գլուխ (ոչ թե պճեղ, այլ գլուխ) սխտորը աղալ մսաղացով, ավելացնել 1 կիլոգրամ մեղր, լավ խառնել եւ 1 շաբաթ թողնել փակ ամանի մեջ։ Խմել օրական չորս անգամ, մեկական թեյի գդալ։
9. 2 կիտրոնի հյութին ավելացնել հալվեի միջին մեծության տերեւի հյութ եւ 500 գրամ մեղր։ Լավ խառնել եւ փակ ամանի մեջ 7 օր դնել սառնարանում (պարբերաբար խառնել)։ Խմել օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ, սոված փորին։
10. Թարմ կիտրոնի կեղեւը ծամելը նպաստում է սրտամկանի աշխատանքի նորմալացմանը։
Ստենոկարդիայի սրացման դեպքում, եթե ձեռքի տակ նիտրոգլիցերին չկա, կարելի է մի պճեղ սխտոր ծամել եւ կուլ տալ (եթե, իհարկե, սխտորի հակացուցումներ չունեք):
Նոպայի՝ դեղորայքային դադարեցման առավել հուսալի միջոց Doctors.am-ը նշում է նիտրոգլիցերինը, որը 2-3 րոպեից չներգործելու դեպքում պետք է 2-րդը դնել լեզվի տակ: Նիտրոգլիցերինը կարելի է եւ անհրաժեշտ է օգտագործել հենց նոպայի սկզբից: Եթե ամբողջական հաբից գլխացավ է առաջանում, ապա պետք է օգտագործել կեսը: Նիտրոգլիցերինի հաբերը կամ կաթիլներով թրջած շաքարի կտորը դնել լեզվի տակ: Ավելի դանդաղ եւ թույլ է ներգործում վալիդոլը: Երբեմն ցավը մեղմանում է կրծքի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելիս: Եթե նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից ցավը չի հանգստանում, անհրաժեշտ է կանչել շտապօգնություն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930