Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քննում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարացնելու հարցը:
Քիչ առաջ նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ Պավլիկ Մանուկյանը շարունակելու է կալանքի տակ մնալ:
«Այստեղ հարցը ավելի շատ քաղաքական հարթության մեջ է՝ պարզ ենթադրել է տալիս, որ, քանի որ այս մարդիկ դուրս են եկել իշխանության դեմ, ուրեմն՝ պետք է նստեն, խնդիրը սա է: Այսինքն՝ խախտվում է քրեադատավարական օրենքի 18-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ կալանքը չպետք է դիտել որպես պատժի տարր, բայց ակնհայտ է, որ տվյալ դեպքում Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառվում է պատիժ»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սամվել Ավդալյանը սույն բանաստեղծությունը նվիրում է Պավել Մանուկյանին ու իր նման արժանավոր հայ ազատամարտիկներին:
Կանգնած էի կյանքի գետի եզերքին, Լողում էին դեմքերն անթիվ իմ կողքով, Ոմանք հլու, ոմանք ընդդեմ տարերքին, Ոմանք հպարտ, ոմանք՝ խոնարհ հայացքով:
Ու մարդկային հոսքի այդ խենթ տարերքում Ես կարդացի ողբերգությունն իմ դարի, Լուսատիտիկ աստղերն հանգան իմ երգում, Ու նվաղեց ձայնը իմ վես քնարի:
Ես երգեցի պայքար՝ ձայնով հուսահատ, Ճակատամարտ՝ մեկով ընդդեմ հազարի, Վերջին թռիչք՝ թեկուզ երգով անավարտ, Փառքի Մասիս՝ լույսով ընդդեմ խավարի:
Ես երգեցի վերելք, երկինք աստղազարդ, Գո՛վքն արեցի արդար մարդու ու հացի, Կյանքս դարձավ մի խոսք ու մի ակնթարթ, Հրո՛վ եկա ու մոխրացած գնացի:
Կգա՛ն օրեր ու խոսքերս հույսի փարոս կդառնան, Մարտիրոսնե՛ր լույսի անպարտ բանակին, Ու զորացած խավարի դեմ պայքարով Նոր հո՛ւն կտան կյանքի գետի տարերքին: