Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պավել Մանուկյանը շատ նյարդայնացավ եւ խնդրեց, որ իրեն դահլիճից դուրս բերեն». Ինեսսա Պետրոսյան

Սեպտեմբեր 22,2016 20:02

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը:

Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դատարան էր բերվել պատգարակով. նա այսօր էր դուրս գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից. «Ի սկզբանե ակնհայտ էր դատարանի կանխակալ մոտեցումը, քանի որ վերջինս թույլ տվեց, որ քննիչը ներկայացնի միջնորդություն եւ անմիջապես սկսեց հարցեր տալ վարույթն իրականացնող քննիչին, այսինքն՝ միջնորդությունը ներկայացրած քննիչին: Եվ իր կողմից հնչած հարցադրումներից եւ ակնկալվող պատասխաններից արդեն պարզ էր, թե ինչ որոշում նա պետք է կայացնի:

Նա, ըստ էության,  նաեւ խախտեց մրցակցությունը դատավարության ընթացքում, որովհետեւ հարցերն անմիջապես սկսեց ինքը տալ՝ այդ կերպ ուղղորդելով քննիչին: Դրանից հետո արդեն մենք հանդես եկանք հայտարարություններով, հարցերով, նաեւ հայտարարեցինք, որ մեզ համար պարզ է, որ Դուք կանխակալ մոտեցում ունեք»:

Դատական նիստի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Պավլիկ Մանուկյանը. «Նա սկսեց նրանից, որ իր համար այդ միջնորդությունը շատ վիրավորական է, քանի որ պարունակում էր տողեր, թե մենք ենթադրում ենք, դուք կարող եք խուսափել, խոչընդոտել, թաքնվել: Իր համար դա շատ վիրավորական եւ կոպիտ է, եւ ասաց՝ ես ամբողջ կյանքում մարտիկ եմ, պայքարել եմ իմ երկրի պետականության համար, եւ այս պատերազմի օրերին դիմել եմ, որ գնան, շարունակեն իրենց պայքարը, ի՞նչ թաքնվելու մասին է:

Նա դա վիրավորանք ընկալեց, ելույթը շատ սուր էր, նա նաեւ բազմաթիվ հարցերով դիմեց քննիչին: Եվ դրանից հետո Պավել Մանուկյանը շատ նյարդայնացավ եւ խնդրեց, որ իրեն դահլիճից դուրս բերեն: Նա ասաց, որ չի ցանկանում մասնակցել այսօրվա նիստի քննարկմանը, եւ իր համար հասկանալի է, թե դատարանը ինչ որոշում պետք է կայացնի»:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    գերզգայուն մարդ է, Պավլոն…

    (իսկական կոչումը բանաստեղծ լինել էր… երգեր հորինող… աշուղ…
    դեռ ուշ չէ, սակայն…
    բանտում իրեն համար ժամանակ չի պակասելու,
    եւ միջավայրն ել նպաստավոր է, այդ ասպարէզին համար…

    կարող է նոյնիսկ քնար նվագել սովորել )

  2. Հ.Շ. says:

    իսկ Համեստափայլ Ինեսսա Պետրոսյանը երեվի աւելի հաջող, բարձրորակ երգչուհի կը լինի, քան թէ փաստաբան

    ակնհայտօրէն, show-ի բացառիկ ըմբռնողություն ունի,
    եւ բեմային աստղ լինելու հատուկ հմտություն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930