Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան խրախուսում է Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ վավերացնելու սույն համաձայնագիրը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Սեպտեմբեր 22,2016 18:53

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը Հայաստանի կողմից՝Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ .

«Ողջունում եմ Հայաստանի կողմից, սեպտեմբերի 21-ին, Նյու-Յորքում, Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագրի ստորագրումը: Ֆրանսիան, որպես COP 21-ի նախագահող երկիր, խրախուսում է Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ վավերացնելու սույն համաձայնագիրը` դրանով նպաստելով համաձայնագրի ուժի մեջ մտնելուն մինչև 2016թ. վերջը» :

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ կվավերացվի 55 երկրների կողմից, որոնք ներկայացնում են ջերմոցային գազ արտանետող երկրների 55 տոկոսը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930