Սեպտեմբերի 18-ին Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան: Ընտրությունների արդյունքներով Գանձաքարի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1964թ. ծնված Շահեն Շահինյանը ստացել է 855, իսկ նրա մրցակից, մասնագիտությամբ ատամնաբույժ, ՀՅԴ անդամ 1976թ. ծնված Վարդգես Դովլաթբեկյանը՝ 997քվե:
Շ. Շահինյանը Գանձաքարը ղեկավարում էր 2008թ.-ից: Ընտրությունների արդյունքների մասին Տավուշի մարզում կատակով ասում են,որ դաշնակները գրավեցին Գանձաքարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Դաշնակներին եթե հաջողվել է գրավել Գանձաքարը,ուրեմն ամոթ Տավուշի հանրապետականներին: