Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մերժեց Էդմոն Մարուքյանին. Չեն պատրաստվում Վանաձորում ինքաբացարկ հայտնել

Սեպտեմբեր 22,2016 18:12

Այսօր Էդմոն Մարուքյանն ու Լուսավոր Հայաստան կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին մինչեւ ժամը 18.00-ն ժամանակ էին տվել, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ի պաշտպանություն ուսավոր հայաստանի ինքաբացարկ հայտնի Վանաձորում, որից հետո խոստացել էր միանալ Նկոլ Փաշինյանի հեղինակած «Սերժ Սարգսյնաի իմպիչմենտի մասին» նախագծին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արձագանքել է Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նշելով. «ՔՊ վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը կուսակցության անունից պարտավորվել էր, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորում հօգուտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ինքնաբացարկ կհայտնի, եթե.

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում հանդես է եկել հայտարարությամբ, որով.
1. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
2. Չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ այս հարցին որեւէ անդրադարձ չի արել:
Ժամը 18.00-ի դրությամբ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու նախագիծ չի ներկայացրել ԱԺ:
Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանը եւ ի դեմս նրա՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկի բոլոր երեք կետերը, ինչը նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ընտրապայքարը Վանաձորում եւ շարունակում ենք պնդել «Լուսավոր Հայաստանի» եւ Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ մեր կուսակցության Վարչության ներկայացուցիչների՝ նախկինում արած հայտարարությունները»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սերժ Սարգսյանի իմպիչմենտի» նախագծին, Քաղաքացիական պայանագրից պատասխանում են՝ «ԱԺ պատգամավորը պարտավոր էր իմանալ, որ ԱԺ-ի կողմից այն մերժվելուց հետո դուրս է եկել շրջանառությունից եւ հիմա ԱԺ-ում շրջանառվող փաստաթուղթ չի համարվում, ուստի այլ պատգամավորների միանալը դրան հնարավոր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930