Սեպտեմբերի 22-ին Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպան Ռուսլան Բոլբոչան (նստավայր՝ Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-մոլդովական բարեկամության առավել ամրապնդման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Բոլբոչան հավաստիացրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կգործադրի Հայաստանի և Մոլդովայի միջև համագործակցությունն առավել խորացնելու և երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-մոլդովական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն