Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կշարունակի Գյումրու քաղաքապետի ընտրություններում իր պայքարը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Որոշումը կայացվել է քիչ առաջ, տարածքային կազմակերպության նիստում:
Հիշեցնենք, նախօրեին, Գյումրու քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին անհասկանալի հանգամանքներում մահացել էր: Ոստիկանությունն առայժմ առաջ է քաշում ինքնասպանության վարկածը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ