Սեպտեմբերի 23-ին Ստամբուլի «Ջեզաիր» համալիրում կկայանա պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նշանյանի ընտանիքին՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Այսօր ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատաքները: Հրավիրված են ավելի քան 150 ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, այդ թվում` Իսմայիլ Պեշիկչին, Ուֆուկ Ուրասը, հայազգի պատգամավորներ Կարո Փայլանը, Սելինե Դողանը եւ այլք: Միջոցառման ժամանակ կհնչի նաեւ անազատութան մեջ գտնվող Սեւան նշանյանի մոր՝ Սոնա Նշանյանի տեսաուղերձը, որտեղ նա հիշատակում է նաեւ ԱԺ պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի անունը:
Մեդալը, որ շնորհվում է Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք և Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար, կհանձնի հենց ՀՀ ԱԺ պատգամավորը, որը մեծ ներդրում ունի հայ-թուրքական քաղաքացիական հասարակության երկխոսության կայացման գործում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Ստամբուլ