Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամոթ է` սուրբ քաղաքում պարբերաբար ծեծ ու ջարդ են կազմակերպում». Գուրգեն Եղիազարյան

Սեպտեմբեր 22,2016 17:17

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը գաղջ մթնոլորտի հետեւանք է` համընդհանուր գաղջություն եւ կրիմինալի նոր շարժ»,-Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու   մահվան դեպքն այսպես է բնութագրում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում նա անդրադարձավ նաեւ Էջմիածնի դեպքին: Հիշեցնենք, որ օրեր առաջ   կրակել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Ըստ տեղեկությունների` Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև դեպքից հետո բախում է տեղի է ունեցել:

«Էջմիածինը փորձաքար է, թե հասարակությունն ուր է գնում: Ի վերջո, նախաքննությունը պաշտպանելո՞ւ է արդարի շահը, թե ոչ: Սա կձգվի այնքան, մինչեւ մոռանանք սրա մասին: Ամոթ է` զզվեցինք: Սուրբ քաղաքում պարբերաբար ծեծ ու   ջարդ են կազմակերպում, հետո խոսում արդարությունից»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Էջմիածնի դեպքի առթիվ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր հերթին ասաց, որ մեղավոր է նաեւ Էջմիածնի ժողովուրդը. «Եթե ընտրությունների հետ է կապված, խստագույնս պետք է պատժվի: Եթե Մանվել Գրիգորյանը մեղավոր է, խստագույնս պետք է պատժվի: Բայց նախեւառաջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի իր իրավունքների համար պայքարելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930